Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մայիս / 2021 : 16-48

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության ղեկավարությունը գործուղվել է տարածաշրջան․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի և հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ: Նրանք շեշտել են դիվանագիտության և բանակցությունների միջոցով այդպիսի լարվածության կարգավորման կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ զեկույցի, Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության կարգավորմանը: Նա Ռիկերին տեղեկացրել է, որ Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության ղեկավարությունը գործուղվել է տարածաշրջան՝ սահմանին լարվածությունն արագորեն վերացնելու և հայկական կողմի հետ բանակցությունների համար:
Դիտվել է 16823անգամ
Վերջին լուրեր