14 / Մայիս / 2021 : 23-47
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի
ՆԱԻՐՅԱՆ ԴԱԼԱՐ ԲԱՐԴԻ
Նազում ես ու շորորում զմրուխտյա քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Ա՜խ, ասես խարույկ լինես՝ բռնկված կանաչ բոցով,
Ես հեռվից քեզ եմ գգվում կարոտով կրակ սրտի.
Լցնում ես դաշտերն ամեն հարազատ քո խշշոցով,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Իմ արտույտ - մանուկն ահա խաղում է քո շվաքում,
Քո փառքին երգ է շրշում շրթերով կոկոն վարդի,
Զով արա նրա կյանքին, հոր նման գգվիր անքուն,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,
Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի։
Համո Սոհյան
Դիտվել է 31263անգամ
Վերջին լուրեր