16 / Մայիս / 2021 : 12-33

Պաշտոնյաներն այն մասին, թե որտեղ և երբ է նկարվել Ավինյանը

Թեպետ ամբողջ պետական ապարատը ոտքի է հանվել՝ ապացուցելու, որ փոխվարչապետն իրոք եղել է Սև լճի ափին, առավոտից ստանում եմ մի շարք պաշտոնյաների զանգեր ու նամակներ հետևյալ բովանդակային տարբերակներով.
1. Տիգրան Ավինյանը նկարվել է Սև լճի մոտ թշնամու հետ բանակցության ժամանակ։
2. Տիգրան Ավինյանը Սև լճին մոտեցել է Ակներ գյուղի ճանապարհով, և լճի շատ փոքր հատվածն է մնացել մեր հսկողության տակ, որտեղ էլ նկարվել են պաշտոնյաները։
3. Տիգրան Ավինյանն ընդամենը ասել է, որ եղել է լճի մերձակայքում։
Կան նաև այլ տարբերակներ, բայց պաշտոնյաների ներկայացրածները հիմնականում սրանք են։
Նաիրի Հոխիկյան
Դիտվել է 24694անգամ
Վերջին լուրեր