16 / Մայիս / 2021 : 13-33
Պատրաստում ենք յուրահատուկ կարկանդակներ․ համից բոլորը կհիանան․ մի քանի բաղադրատոմս
Ներկայացնում ենք հեշտ պատրաստվող կարկանդակների մի քանի բաղադրատոմս:
Մսով կարկանդակ
Բաղադրիչները՝ 2 ձու, մեկ բաժակ ալյուր, մեկ բաժակ կեֆիր, կես թ/գ աղ, 1 թ/գ սոդա: Միջուկի համար պետք է 300 գ ֆարշ, 2-3 գլուխ սոխ, պղպեղ, աղ:
Պատրաստումը
Խառնել կեֆիրը և սոդան, թողնել 5 րոպե: Ավելացնել մնացած բաղադրիչները, խառնել: Ձևամանի վրա յուղ քսել, ալյուր ցանել, լցնել խմորի կեսը: Դնել աղացած սոխով ֆարշը, լցնել խմորի մյուս կեսը: Դնել նախապես տաքացված ջեռոցը 40 րոպեով 170 աստիճանով:
Ծույլ կարկանդակ
Բաղադրիչները՝ 100 գ թթվասեր, 100 գ մայոնեզ, 250 գ ալյուր, դանակի ծայրով աղ, կես թ/գ սոդա: Միջուկի համար՝ 1 խոզապուխտ, 1 գլուխ սոխ, 6 միջին չափի կարտոֆիլ:
Պատրաստումը
Շրջանաձև կտրտել կարտոֆիլը, հավի միսը՝ քառակուսաձև, սոխը՝ կիսալուսնաձև: Աղ, պղպեղ անել: Թխելու ձևամանի վրա բուսական յուղ քսել, շարել կարտոֆիլի շերտ, աղ անել, վրան՝ սոխի շերտը, մսի շերտը, նորից կարտոֆիլ և աղ անել: Խառնել խմորի համար բոլոր բաղադրիչները և լցնել միջուկը: Թխել 180 աստիճանով 50 րոպե:
Վետչինայով և պանրով կարկանդակ
Բաղադրիչները՝ ալյուր, 4 ձու, 2 թ/գ փխրեցուցիչ, 300 գ մայոնեզ, 150-ական գրամ պանիր և վետչինա:
Պատրաստումը
Խառնել մայոնեզը, ալյուրը, ձվերը, փխրեցուցիչը, պետք է խիտ թթվասերի պես խմոր ստացվի: Պանիրը քերել, վետչինան կտրտել, խմորի կեսը լցնել թխելու ձևամանի մեջ, վրան դնել միջուկը, լցնել մնացած խմորը: Վրան էլ կարելի է պանիր լցնել: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան, թխել կես ժամ:
Ձվով և կանաչ սոխով կարկանդակ
Բաղադրիչները՝ 160 գ կարագ, 400 գ թթվասեր (կեֆիր, յոգուրտ), 2 ճ/գ շաքարավազ, 2 ձու, կես թ/գ աղ, 280 գ ալյուր, 1.5 թ/գ փխրեցուցիչ: Միջուկի համար՝ 2 ձու, կանաչ սոխ, պղպեղ, աղ:
Պատրաստումը
Մանր կտրտել կանաչ սոխը, յուղի մեջ քիչ տաքացնել, որ փափկի: Աղ և պղպեղ անել, ավելացնել լավ խաշած և քառակուսաձև կտրտած ձվերը: Խմորի համար խառնել աղը, շաքարավազը, թթվասերը, փխրեցուցիչը, հալած կարագը և ալյուրը, մինչև համասեռ զանգված ստացվի: Ձևամանի վրա կարագ քսել, լցնել խմորի կեսից քիչ ավելը, վրան դնել միջուկը, լցնել մնացած խմորը: Թխել 35 րոպե 200 աստիճանով:
Դիտվել է
21233անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Ինչպես պատրաստել ախորժելի հավ
Հավ 40 պճեղ սխտորը (Poulet aux 40 gousses d’ail) Պրովանսի դասական խոհանոցի կերակրատեսակ է, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել պատրաստման տարբեր եղանակներ: Անփոփոխ է մնացել միայն 1 բան՝ 40...
11 / Ապրիլ / 2020
Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար /լուսանկարներ/
Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու...
06 / Ապրիլ / 2020
Ինչպես ներկել Զատիկի ձու
Զատիկը քրիստոնեական տոն է, որը տոնվում է ամեն գարնանը։
Զատկի ավանդույթներից մեկն է հավկիթներ ներկելը։ Հետագայում դրան ավելացել են նաև հավիթների զարդարելը։
Հայկական ավանդույթում, ներկած հավկիթներով...
07 / Ապրիլ / 2020
Զատկի կուլիչ
Բաղադրությունը
500 գրամ կաթ1 բաժակ սերուցք2 բաժակ շաքարավազ5 հատ ձու3 ձվի դեղնուց100 գրամ խմորիչ130 գրամ կարագ2 կգ ալյուրԱղ մի պտղունց, վանիլին300 գրամ չամիչ կամ չիր
Գլազուր 3-4 ձվի սառեցրած...
08 / Ապրիլ / 2020
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին: Զատկի սեղանի զարդը, ներկված հավկիթից հետո, իհարկե, տոնական փլավն է:
Ինչպես պատրաստել զատկի...
10 / Ապրիլ / 2020
Տնային պայմաններում պիցցա պատրաստելու համեղ խմոր
Համեղ պիցցա ճաշակելու համար պարտադիր չէ իտալական շքեղ ռեստորան գնալ եւ տարբեր միջուկով մեկ կտոր խմորի համար շատ գումար վատնել։
Տանը համեղ պիցցա պատրաստելը դյուրին է, բավական է գնել անհրաժեշտ...
10 / Ապրիլ / 2020
Աննկարագրելի համեղ մակարոն ստանալու գաղտնիքները, որոնց մասին քչերը գիտեն
Անգամ ամենահասարակ մակարոնը կարելի է պատրաստել շատ համեղ: Մեկ անգամ փորձելով այս իտալական պաստան՝ դուք այլևս չեք ցանկանա մակարոնները պատրաստել, ինչպես առաջ:
Հիանալի համ ստանալու համար հարկավոր է...
13 / Ապրիլ / 2020
Ժենգյալով հաց
Պատրաստում ենքԺենգյալով հաց։
Բաղադրամասեր
Թրթնջուկ
Կանաչ սոխ
Կանաչ սխտոր
Համեմ
Կյըռնանջուկ (գառան ականջ)
Ճռճռուկ
Եղինջ
Նանա
Ծտապաշար
Սըմսըմոկ, տըմտըմոկ,
Պատրաստման եղանակը
Այդ բոլորը կտրատում...