17 / Մայիս / 2021 : 13-34

«Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացավ Մեքսիկայի գեղեցկուհին. Մոնիկա Գրիգորյանը չընդգրկվեց Top-20-ում (տեսանյութ)

Համավարակի պատճառով հետաձգված «Միսս Տիեզերք 2020»-ի 69-րդ միջազգային գեղեցկության մրցույթն այս տարի մայիսի 17-ին անցկացվեց ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:

«Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացավ Մեքսիկան ներկայացնող Անդրեա Մեզան:

Հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացրեց 22-ամյա «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը:

Մրցույթում Մոնիկան շքեղ ելույթ ունեցավ թե լողազգեստի, թե տարազի և թե երեկոյան զգեստի փուլերում: Սակայն, մեր հայուհին չընգրկվեց Top-20-ում:
Դիտվել է 18242անգամ
Վերջին լուրեր