Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2021 : 20-16

Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք չի գրավվել. հերքում

«Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք չի գրավվել. հերքում

Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում իբր «Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու» մասին:

Տեղեկատվության ստուգման կենտրոնին ՀՀ ԶՈւ ԳՇ-ից կտրականապես հերքեցին այդ տեղեկությունը.

«Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել, մարտական դիրքեր ուղղակի չկան և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները, գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»,- հստակեցրել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից»։
Դիտվել է 17616անգամ
Վերջին լուրեր