18 / Մայիս / 2021 : 13-05

Ալիևը կարծում է, որ Երևանի արձագանքը սահմանին տիրող իրավիճակին կարող է հանգեցնել լարվածության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի արձագանքը երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում. երեքշաբթի հաղորդում է Ադրբեջանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ալիևը Սալիվանին բողոքել է, որ Հայաստանի արձագանքը սահմանին տիրող իրավիճակին «ոչ ադվեկատ է», իսկ այդ հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի։

Ալիևը համաձայնել է Սալիվանի կարծիքին Ադրբեջանի և Հայաստանի միջազգային սահմանների սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին և «ընդգծել այս գործընթացի անցկացման կարևորությունը` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»:

Սալիվանը Ալիևի հետ զրույցում ընդգծել է ադրբեջանական զորքերի հետքաշման կարևորությունը և շեշտել միջազգային սահմանների սահմանազատման խնդրի շուրջ կողմերի կառուցողական քննարկումների անհրաժեշտությունը:
Դիտվել է 27320անգամ
Վերջին լուրեր