18 / Մայիս / 2021 : 14-18

Կամավոր ապահովագրության պայմանագրերը կարելի է կնքել առցանց. Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր համագործակցությունը

Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր
առաջարկով:

Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և
կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով:
Ամերիաբանկի օնլայն ապահովագրության հարթակը միտված է խնայելու հաճախորդների ժամանակն ու նրանց
հնարավորություն ընձեռելու օգտվել ապահովագրության նոր ու ընդլայնված ծառայություններից:
Հարթակի միջոցով հաճախորդները կարող են կնքել պայմանագիր կամավոր ապահովագրության հետևյալ
տեսակների համար.
 Մեքենայի շտապօգնություն
 Առողջության ապահովագրություն
 Կովիդ-19-ի ապահովագրություն
 Ապահովագրություն կրիտիկական հիվանդություններից և դժբախտ պատահարներից
 Օնլայն ԱՊՊԱ
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, Ամերիաբանկը շարունակում է մշակել
և ներդնել թվային նոր ծառայություններ` պարզեցնելով գործընթացներն ու ստեղծելով առավել հարմարավետ
պայմաններ` բոլոր հաճախորդների համար:
Ապահովագրատեսակների մանրամասներին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ
Հեռ․՝ +374 10 59 21 21
Կայք՝ ingoarmenia.am
Էլ․ հասցե՝ [email protected]

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է 3024անգամ
Վերջին լուրեր