Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մայիս / 2021 : 16-08

«Փրփուրը բերանին․․․»․ Ավստրիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Էրդողանի «անեծքը»

Փրփուրը բերանին հակամարտությունը Մերձավոր Արեւելքում չես կարգավորի, Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի դեէսկալացմանը, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ երեքշաբթի հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը»:

Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անիծում է Ավստրիայի կառավարությանը, քանի որ այդ երկրի դաշնային գերատեսչություններում բարձրացվել են Իսրայելի դրոշները:

«Փրփուրը բերանին Մերձավոր Արեւելքի հակամարտությունը չես կարգավորի: «ՀԱՄԱՍ»-ն ահաբեկչական կազմակերպություն է, եւ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նրանք մեզ գործողությունների օրենք պարտադրեն»,- հայտարարել է Շալենբերգը:


Նրա խոսքերով՝ կառավարությունների, այդ թվում՝ ավստրիականի դեմ ուղղված նման հարձակումներով, թուրք քաղաքական գործիչները հերթական անգամ ցույց են տալիս «օրենքի իրենց սարսափեցնող ըմբռնումը»:

Էրդողանի խոսքերից հետո Ավստրիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: «Նախագահ Էրդողանի այդ անհեթեթ հայտարարություններից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Ավստրիայի դիրքորոշումը հստակ կերպով փոխանցելու համար»,-հայտնել են նախարարությունից:

Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի որոշմամբ Իսրայելի դրոշը բարձրացվել էր կանցլերի դաշնային գերատեսչության շենքի վրա՝ ի նշան Իսրայելի հետ համերաշխության: Կանցլերի գրասենյակի օրինակին էր հետեւել նաեւ Ավստրիայի ԱԳՆ-ն:
Դիտվել է 28621անգամ
Վերջին լուրեր