Համաշխարհային բանկը Հայաստանին 550 միլիոն դրամ կտրամադրի գյուղատնտեսության զարգացման համար. պաշտոնյա
Երկու ամսվա ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին 550 միլիոն դրամ կտրամադրի գյուղատնտեսության զարգացման համար: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
«Շահառու կդառնա 30 վերամշակող ձեռնարկություն, իսկ միջոցները կուղղվեն սարքավորումների արդիականացմանը եւ արտադրանքի մրցունակության բարձրացմանը: Նույն ծրագրի շրջանակներում 39 կոոպերատիվի 190 միավոր գյուղատնտեսական տեխնիկա կտրամադրվի»,- ասաց Խոջոյանը:
Պաշտոնյան հավելեց, որ Հայաստանն աջակցություն կստանա նաեւ այլ միջազգային գործընկերներից, մասնավորապես, 460 հազար դոլար` Եվրամիությունից, 550 հազար դոլար` Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամից, 150 հազար դոլար` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID):