20 / Մայիս / 2021 : 12-28

Փաշինյանն այն մասին՝ եթե Սյունիքում իրադրությունը դուրս գար վերահսկողությունից

Պատերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կիլոմետրով: Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ, հնարավոր չէ իրականացնել ինժեներական աշխատանքներ: Ինչպիսի վիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը հայկական կողմից, նույն վիճակում է ադրբեջանական կողմից:

Այստեղ խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք, որովհետև ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ:

Այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք, դիվանագիտական աշխատանք իրականացնեք սա արձանագրելու համար: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ադրբեջանական կողմի գործողությունների հնարավոր նպատակների մասին՝ Փաշինյանն ասաց, որ հնարավոր է՝ դա եղել է պատերազմի հրահրում:


Նա նշեց, որ գործողությունը Սյունիքի հատվածով իրականացվում է ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում, որն ունի մոտ 26 կմ լայնություն. «Եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո շատ մեծ խնդիրների առաջ կարող էր մեզ կանգնեցնել:

Այնպես որ մեր մոտեցումը, որ որոշել ենք հարցը լուծել մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, համարում եմ ճիշտ: Բայց քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, չենք կարող ասել, որ հասել ենք այդ ճանապարհով մեր նպատակին»:

Փաշինյանը նաև չբացառեց, որ իր գործողություններով Ադրբեջանը ցանկանում է ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ:
Դիտվել է 28410անգամ
Վերջին լուրեր