Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2021 : 14-49

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել ռուս եւ իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ:

«Հաղթանա՛կ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձի եւ դաժան խոշտանգումներ կիրառելու մեջ: Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել»,- գրել է Լապշինը Facebook-ի իր էջում:
«Իմ սիրելի փաստաբանները՝ Կարինա Մոսկալենկոն և Աննա Մարալյանը, սուպերմասնագետներ են, սիրում եմ ձեզ»- գրել է Լապշինը։




Հիշեցնենք, որ 2016-ի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի խնդրանքով, որը նրան ընդգրկել էր «սեւ ցուցակում»՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի խնդրանքը եւ հանձնել Լապշինին: Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: 2017թ․ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անսպասելիորեն Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներելու մասին հրաման էր ստորագրել: Ինչպես պարզվեց, նույն օրը բանտում Լապշինի դեմ մահափորձ է կատարվել, ընդ որում՝ Ադրբեջանի իշխանությունները փորձել են դա որպես ինքնասպանության փորձ ներկայացնել:
Դիտվել է 7067անգամ
Վերջին լուրեր