20 / Մայիս / 2021 : 17-34

Տեսանյութում երևացող հայ զինծառայողները չեն գերեվարվել. ՊՆ

«ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` աղմկահարույց տեսանյութում երևացող բոլոր տղաները ողջ ու առողջ են։

Այն տղաները, որոնք երևում են երեկ տարածված տեսանյութում, ողջ-առողջ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Գերեվարվելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- ասացին գերատեսչությունում:

Հիշեցնենք` երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինվորները նսեմացնում էին հայկական զինվորական համազգեստով անձանց, հարվածում նրանց։ Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ հայ տղաներին գերի են վերցրել», գրում է Sputnik Արմենիան։

Կարդացեք նաև

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներ․ ՊՆ

Տեսանյութի տևողությունը 2 ժամ է, սակայն հրապարակվել է 3 րոպե․ Փաշինյանը երեկվա սկանդալային տեսանյութի մասին

Այսօր Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել․ ՊՆ

Դիտվել է 16260անգամ
Վերջին լուրեր