20 / Մայիս / 2021 : 19-17

Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա` Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը. Սյունիքի մարզպետ

Չգիտեմ, թե ինչ ընթացք է տվել բանակցային փուլը, լավ, թե վատ, բայց փաստորեն այսօրվա դրությամբ արդյունք չկա: Խնդիրն այն է, որ այսօր հակառակորդն անընդհատ լարվածություն է առաջացնում, այս պահին էլ 30 անձ էլի խախտել են պետական սահմանն ու անցել մեր սահման: Այս մասին այսօր Ազատության հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

«Մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծել: Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը: Այսպիսի լարվածություն են առաջացնում, որ մենք ափերից դուրս գանք: Պետական սահմանը պետք է հստակ գծվի, թե չէ ամեն օր այսպես պետք է լինի, մի օր էլ ափերից դուրս ենք գալու: Մեր ամբողջ զորքը նրանց զորքի հետ է բանակցում, զինված է երկու կողմը, սա անթույլատրելի է, միակ ճիշտ լուծումն այն է, որ եռակողմ հանձնաժողով գա, պետական սահման գծի»,-ասաց նա:

Կարդացեք նաև՝

Իրադրությունը շարունակում է մնալ լարված․ Հայաստանի տարածքում այս պահին 500-600 ադրբեջանցի զինծառայող կա․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել․ ՊՆ

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներ․ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահման են այցելել Եվրոպական երկրների դեսպանները
Դիտվել է 15655անգամ
Վերջին լուրեր