21 / Մայիս / 2021 : 15-57

Բաքվում ոստիկանը 24-ամյա կնոջ է գնդակահարել

Բաքվի Յասամալյան շրջանի ոստիկանության աշխատակից 26-ամյա Հասան Օսմանովը սպանություն է կատարել: Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Տղամարդը խանդի հողի վրա ծառայողական զենքից կրակել է իր ծանոթուհու՝ 24-ամյա Ֆաթիմա Հուսեյնովայի վրա, ապա փորձել է ինքնասպան լինել:


Օսմանովի վիճակը գնահատվում է ծանր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Դիտվել է 18983անգամ
Վերջին լուրեր