Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մայիս / 2021 : 12-34

Թշնամի Ադրբեջանի բռնապետը հայտնել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա:

«Հուսով ենք, որ Հայաստանում ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», - գրել է Ալիևը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստվում է այնպիսի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որը 100 տոկոսով բխում է հայ ժողովրդի շահերից:
Դիտվել է 22589անգամ
Վերջին լուրեր