23 / Մայիս / 2021 : 16-14

Թբիլիսիում ադրբեջանցիների ու քրդերի միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Թբիլիսիի Կրծանիսի թաղամասում երիտասարդների միջեւ ծեծկռտուքի արդյունքում մի մարդ մահացել է, եւս երեքը վիրավորվել են, հաղորդում է «Sputnik Վրաստան»-ը:

Ըստ աղբյուրի` երիտասարդները դանակի հարվածներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի Ինգորոկվա կլինիկա եւ New Hospital, նրանց վիճակը որպես կայուն է գնահատվում:


Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների եւ քրդերի միջեւ, կռիվը դանակահարության է վերածվել, որի արդյունքում 32-ամյա ադրբեջանցի է սպանվել, կան տուժածներ:
Դիտվել է 29915անգամ
Վերջին լուրեր