Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2020 : 19-37

Տեքստիլի ոլորտի այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող պայմաններով աշխատել, պետք է դիմեն էկոնոմնախ. Մակունց

 

Պարետատունը հայտարարել էր, որ տեքստիլի ոլորտում ապրիլի 20-ից աշխատանքները կսկսեն, եթե վարակի տարածման ինտենսիվությունը մեկից նվազ լինի, իսկ այս պահին տարածման ինտենսիվությունը 1-ից բարձր է: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Միաժամանակ նշեմ, որ տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում եւ առաջարկվել է, որ կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք նախապես դիմել են էկոնոմիկայի նախարարությանը, որովհետեւ կան արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել:

Այս առումով ձեռք է բերվել պայմանավորվածություն եւ հենց այսօր պարետի համապատասխան որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող պայմանների պահպանմամբ աշխատել, ապա դիմում են նախարարություն, ապա կարող են ծավալել իրենց գործունեությունը»,-ընդգծեց Մակունցը:

Նշենք, որ այսօպր ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցները նախօրեին լսելով վարչապետի հորդորը դուրս էին եկել աշխատանքի, սակայն նրանց ոստիկանները տուգանել էին սահմանված կանոնները խախտելու համար:

Դիտվել է 6404անգամ
Վերջին լուրեր