22 / Ապրիլ / 2020 : 19-51

Մնաս բարով, հրաշքների աշխարհ, մենք այլևս երբեք չենք վերադառնա նորմալ կյանքին․ Միխայիլ Լայթման

Հայտնի իսրայելացի գիտնական, կաբալլիզմի դպրոցի հիմնադիր Միխայիլ Լայթմանը վստահ է, որ վերադարձ հին կյանքին այլևս երբեք չի լինի։ Կորոնավիրուսի տված դասերը մարդկությունը դեռևս ամբողջությամբ չի սերտել։

Վարակը դեռ երկար ժամանակ չի անհետանա․ «Մենք այլևս երբեք չենք վերադառնա նորմալ կյանքին։ Լավագույն դեպքում ենք այն նորից կստեղծենք։ Վաղ է հաղթանակ տոնելու համար: Կորոնավիրուսը չի նահանջել։ Շտապելով ազատվել գաղութից՝ մենք վտանգում ենք ընկնելու թակարդի մեջ:

Ի վերջո, այս ճգնաժամն ունի վեկտոր, համաճարակը ոչ միայն ուղղված է մեր դեմ, այլ նաև ուղղորդում է ողջ մարդկությանը: Եվ ալիքի դեմ լողալու փորձը մեզ համար թանկ կարժենա՝ շատ ավելի թանկ, քան ինքնամեկուսացումը:

 Առաջին հերթին մենք ընդհանրապես չենք հաղթել հիվանդությանը: Մենք նույնիսկ պարզ չենք ուսումնասիրել նրան, և նա շարունակում է ամեն օր զարմացնել մեզ: Կարելի է միայն կռահել, թե ինչպես է հետագայում վարվելու մեզ հետ կորոնավիրուսը: 

Այս պայմաններում անհրաժեշտ գործունեության ոլորտներին մասնակի վերադարձը արդարացված է: Այնուամենայնիվ, տանը մեկուսացվածծ մնալը դեռևս ամենաապահով ռազմավարությունն է:

Այսպիսով, մենք գոնե սահմանափակում ենք մեր ներքին բնությունը, վանում ենք մեր անխորտակելի փափագը` փչացնելու այն ամեն, ինչի հետ կապ ունենք: Ես հասկանում եմ այն ​​կառավարություններին, որոնք թուլացնում են կարանտինը տնտեսությունը կտրուկ անկումից փրկելու համար, բիզնեսը՝ սնանկացումից, քաղաքացիներին՝ գործազրկությունից և բերքը՝ քայքայումից: Բայց, փաստորեն, մենք պատրաստ չենք դրան, և, կարծում եմ, մենք կտեսնենք մեր շտապողականության բացասական արդյունքները առաջիկա շաբաթներին:

 Կորոնավիրուսը կլքի մեզ միայն այն ժամանակ, երբ մենք կսովորենք դրա սոցիալական դասերը: Ես չգիտեմ՝ արդյոք մեզ կասվեն բոլոր այն բարդությունների մասին, որոնք հիմա կան, և արդյոք հասարակ մարդիկ կկարողանան դիտել «մեծ նկարը»՝ առանց գրաքննության և քաղաքական պարկեշտության:

Ակնհայտ է, որ ամենուրեք արդյունքերը տարբեր կլինեն: Բայց, այսպես թե այնպես, իրավիճակը ճնշում է մեզ երկու կողմից։ Մենք չենք կարող հետագայում նստել տանը և չենք կարող վերադառնալ անցյալ կյանքի անխոհեմությանը:

Կարծես նրանք սեղմում են մեզ, մղում դեպի անհայտ մի բան: Եվ թվում է՝ սա չարիքների փոքրագույնն է։ Դա կարող էր այլ կերպ լինել: Համընդհանուր մեկուսացումը արժեր շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել խնդրի բժշկական և սոցիալական լուծումը»,֊ասում է Լայթմանը: 

 

Դիտվել է 283196անգամ
Վերջին լուրեր