27 / Մայիս / 2021 : 16-02

Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա․ թշնամին կորուստներ է կրել, կան վիրավորներ․ լուսանկարներ

Բոլորը Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը սրվել է» այն բանից հետո, երբ երեկ Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա, գրում է factor.am-ը։ Համաձայն այդ տեղեկությունների՝ Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող ռազմական բեռնատարը, որը ընթացել է «ադրբեջանական դիրքեր մատակարարումներ տանող ճանապարհով, պայթել է ականի վրա։ Ադրբեջանցի զինվորականները կորուստներ են կրել, կան վիրավորներ»։ Թե քանի զոհ ու վիրավոր ունի ադրբեջանական կողմը, չի հաղորդվում։ Համացանցում տարածվում է ականի վրա պայթած մեքենայի լուսանկարները։
Դիտվել է 75656անգամ
Վերջին լուրեր