28 / Մայիս / 2021 : 12-10

Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա և վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի է․ ԱՄՆ կոնգրեսական

Միացյալ Նահանգները պետք է սառեցնի բոլոր տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը:


Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա և վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի է: Ալիևը ցույց տվեց, որ հետաքրքրված չէ խաղաղության ու դիվանագիտության մեջ, այլ միայն բռնություն է գործադրում»,- հայտարարել է Սփիերը:


Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մայիսի 12-ին ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մինչ օրս Հայաստանի տարածքը լքելու հորդորները ադրբեջանական կողմից անպատասխան են մնացել: Մայիսի 27-ին ադրբեջանցիները ՀՀ տարածքից 6 հայ զինվորների են գերեվարել:

Դիտվել է 11007անգամ
Վերջին լուրեր