Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2020 : 21-03


ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ճանապարհում են Հայաստանից մեկնող ամերիկացիներին

 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆբ-յան իր էջում տեղեկացնում է․

«Նոր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով տնից հեռու գտնվող բազմաթիվ մարդիկ անկարող են վերադառնալ հայրենի երկիր, քանի որ դադարեցված են օդային ուղևորափոխադրումները։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում մենք ամեն ինչ արել ենք ՝ օգնելու Միացյալ Նահանգներ վերադառնալու ցանկություն ունեցող ամերիկացիներին, ինչպես նաև աշխատել ենք Հայաստանի կառավարության մեր գործընկերների հետ՝ օգնելու Միացյալ Նահանգներում գտնվող հայերին վերադառնալ տուն։

Այս տեսանյութում ներկայացնում ենք մեր փոխդեսպանին ու հյուպատոսական գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք գնացել էին «Զվարթնոց» օդանավակայան՝ ճանապարհելու Հայաստանից մեկնող ամերիկացիներին։

Դիտե՛ք այն և իմացե՛ք ավելին այս ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան երկուստեք գոտեպնդող ջանքերի մասին»։

Դիտվել է 8985անգամ
Վերջին լուրեր