28 / Մայիս / 2021 : 19-30

«Դա միակ տեղն է, որտեղ կան աշխատանքային նրբություններ». Փաշինյանը՝ Սյունիքի ճնապարհների եւ ռուսական պոստերի մասին

Ասում են՝ գաղտնի պայմանավորվածություններ կան, գաղտնի փաստաթղթեր կան, ոչ մի բան էլ չկա։ Եթե կա ինչ-որ պայմանավորվածություն, կոնկրետ Սյունիքի հետ կապված՝ ճանապարհներ, ռուսական պոստեր, դրանց մասին ես բաց ասել եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա միակ տեղն է, որտեղ կան աշխատանքային նրբություններ, բայց ես այդ ամենը բանավոր ասել եմ: Այսօր մարդիկ, նույն Մեղրիում, ինչ-որ սադրիչների խմբով մեզ փորձում են մեղադրել իբր Մեղրիի միջանցք տալու մեջ եւ պաշտպանում են այն քաղաքական ուժին, որը Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու հարցը 1999-ին դրել է Հայաստանի ԱԽ խորհրդի նիստում:

Մեզ ասում են՝ հերիք է նախկիններին մեղադրեք, էսօր պարզվում է՝ իրենք են մեզ մեղադրում: Հիմա էլ իմանում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը զանգում են իրար, ասում են՝ ո՞նց ես, ի՞նչ ես, Ռոբերտ ջան, Լեւոն ջան: Կարո՞ղ է այդ կապը միշտ է եղել, չենք իմացել: Մարտի 1-ին ասում էիր՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, հետո զանգում ասում էր՝ Ռոբերտ ջան, ես տենց ասում եմ, բայց դու տես ուրիշ ում ես կարում ինչ անես: Էս ի՞նչ է»,-ասաց Փաշինյանը»:

Նա հայտարարեց, որ ինքը գնալու է պատերազմը բացառելու ճանապարհով.«Ես գնալու եմ այն ճանապարհով, որ մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացվի: Ես սա ասում եմ բաց: Թող մյուսներն ասեն, թե ինչ էին անելու այս իրավիճակում: Մենք չպետք է վախենանք ոչ մի բանից, այո մեր երկրի պարիսպները պետք է գծենք»,-հավելեց Փաշինյանը:
Դիտվել է 50403անգամ
Վերջին լուրեր