Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մայիս / 2021 : 10-23

«Ամբողջ աշխարհը ծիծաղում է հայերի վրա». Ակնայում հայտարարել է Բաքվի բռնապետը

Տեսեք, թե հիմա ինչ ամոթալի վիճակում է Հայաստանը: Նրանք բացահայտ կերպով խոստովանում են, որ չեն կարող պաշտպանել իրենց պետությունն ու սահմանները: Այս մասին Ակնայում (Աղդամ) հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սրա համար նրանք միմյանց են մեղադրում. ներկայիս կառավարությունը նախորդին և հակառակը: Իրականում նրանք բոլորն էլ մեղավոր են: Քանի որ նրանք մեծ սխալ թույլ տվեցին: Նրանք չէին կարծում, որ կհայտնվեն այդպիսի անօգնական վիճակում, ինչն էլ նրանց բոլոր դժբախտությունների պատճառն է: Հիմա նայեք` ամբողջ աշխարհը ծիծաղում է նրանց վրա: Վարչապետը հնչեցրեց մի վարկած, Գլխավոր շտաբի պետի տեղակալը մեկ այլ վարկած: Եվ սա նույն օրը: Եվ այս երկու վարկածներն էլ կեղծ են: Այսինքն՝ հայերը 30 տարի շարունակ չեն կարողացել պետություն կառուցել: Այս ժողովուրդը ընդունակ չէ դրան: Նրանք կարող են գոյություն ունենալ միայն ավելի մեծ երկրների կազմում»,- ասել է նա:
Դիտվել է 64878անգամ
Վերջին լուրեր