29 / Մայիս / 2021 : 19-26

Բաքուն հայտնել է, որ սատարում է ռուսական կողմի առաջարկին՝ սահմանազատման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ

Բաքուն սատարում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ադրբեջանը համաձայն է ռուսական կողմի առաջարկի հետ` ստեղծել համապատասխան եռակողմ հանձնաժողով` Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և գծանշման հարցերով:

Ադրբեջանի վարչապետ Ալի Հիդայեթ օղլի Ասադովը դա հաստատել է Մինսկում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:

«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծել Հայաստանի հետ սահմանային գծերի հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարում է ռուսական կողմի առաջարկին ՝ սահմանազատման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա», – ասել է նա։
Դիտվել է 15672անգամ
Վերջին լուրեր