31 / Մայիս / 2021 : 12-49

Խաթիբզադե. Իրանի համար իր սահմաններին և Կովկասում տեղի ունեցող զարգացումները մեծ կարևորություն ունեն

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով արտգործնախարար Զարիֆի Ադրբեջան ու Հայաստան այցին, նշել է.

«Իրանի իսլամական հանրապետության համար իր սահմաններին և Կովկասում տեղի ունեցող զարգացումները մեծ կարևորություն ունեն, և այդ այցի առանցքում խաղաղության գործընթացին հետամուտ լինելն էր: Իրանը միշտ այդ մայրաքաղաքների հետ առավելագույն շփում է ունեցել, և արտգործնախարարի այցի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող զարգացումների մանրամասները»:

Դիտվել է 13658անգամ
Վերջին լուրեր