Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մայիս / 2021 : 14-34

Ալիևը հայտարարել է, որ արդեն սկսվել է երկաթուղու կառուցումը Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները»․ այս մասին գրում է «Ինտերֆաքսը» բելառուսական ծառայությունը:

«Պատերազմից հետո առաջին փուլում Հայաստանը դեմ էր այս հարցին: Սակայն ինձ վերջերս հայտնեցին, որ հայկական կողմն արդեն պատշաճ կերպով վերլուծում է այս միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները: Ինչպես գիտեք, այժմ քննարկումներ են ընթանում եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով, և կան լավ արդյունքներ»,- ասել է Ալիևը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպմանը:


Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը կարևոր դերակատարություն է խաղում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում հետագա հարաբերությունների ամրապնդման համար։
Դիտվել է 13172անգամ
Վերջին լուրեր