01 / Հունիս / 2021 : 13-05

«Չկա ավելի մեծ մաղթանք, քան ա՛յն, որ երեխաների կորցրածը այսուհետ թող լինի միայն խաղալիքը».
Դավիթ Գրիգորյան

Հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Yelaket.am լրատվականն այցելել է Գրիգորյաններին հյուր։

Դավիթ Գրիգորյանը, որը Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարն է՝ իր շուրջն է հավաքել թոռներին` Հասմիկին, Կարոյին, Մհերին և Մոնթեին ու օրը նվիրել նրանց։Բայց վերջինս մտազբաղ է։

«Պատերազմում շատ երեխաներ կորցրեցին իրենց հայրերին, և նրանց պաշտպանությունը, անվտանգ երկրում մեծանալն ու բարեկեցիկ կյանքը ևս պետք է լինի յուրրաքանչյուրիս պարտքը»,- շնորհավորանքն այսպես սկսեց Գրիգորյանը՝ անդրադառնալով այն պարտավորություններին, որն ունի սերունդների առջև։

Ամփոփելով իր խոսքը՝ 4 թոռնիկների պապիկ Գրիգորյանն ավելացրեց. «Չկա ավելի մեծ մաղթանք, քան այն, որ երեխաների կորցրածը այսուհետ թող լինի միայն խաղալիքը․․․ իսկ հայրիկները ետ գան պատերազմներից․․․»։
Դիտվել է 499736անգամ
Վերջին լուրեր