Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հունիս / 2021 : 13-18

Հայաստանի քաղաքացիների համար առայժմ բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը․ Դեսպանատունը տեղեկացնում է

Վրաստանում Հայաստանի դեսպանություն տեղեկացնում է․
«Լրացում
Ի լրումն ներքոնշյալ հայտարարության՝ հայտնում ենք, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։
Անցակետն բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։
Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)»։


Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ավելի վաղ հայտարարել էր․

«Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։
Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել`
- վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության
կամ
- պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
Տեղեկացնենք, որ միայն PCR թեստով Վրաստան ժամանած քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն»։



Դիտվել է 18488անգամ
Վերջին լուրեր