23 / Ապրիլ / 2020 : 09-23

Սնկով կրեմ ապուր

Բաղադրիչներ

սունկ՝ ցանկացած տեսակի կարելի խառը - 600 գր.

նեխուր - 2 տերև

սերուցք - 75 -100 մլ. 

մաղադանոս - մի քանի տերև մատուցելու համար

ուրց - մի քանի տերև մատուցելու համար

հավի կամ բանջարեղենային արգանակ - 1.5 լ.

սև , աղացած պղպեղ ՝ ըստ ցանկության

չիաբատտա ՝ իտալական սպիտակ հաց - 6 շերտ - 6 շերտ       

ձիթայուղ - 3-4 ճ.գ.

 

Պատրաստման եղանակը       

Սունկը լվալ և կտրատել բարակ պլաստիններով

Մաղադանոսը և ուրցը մանր կտրատել

Նեխուրը խորանարդաձև կտրատել       

Սոխը և սխտորը մանր կտրատել

Ձիթայուղը տաքացնել և ավելացնել նեխուրը , կանաչին, սոխը և սխտորը       

Ավելացնել սունկը և փակ կափարիչով շարունակել տապակել մինչև սունկը փափկի       

Ամանից հանել 3-4 ճ.գ. խոշոր սնկերից և դնել մի կողմ       

Ամանի մեջ ավելացնել արգանակը , խառնել, հասցնել եռման աստիճանի, կրակը ցածրացնել և թողնել եփվի 15-20  րոպե       

Ավելացնել աղը, պղպեղը , թողնել մի փոքր հովանա և հարել բլենդերով

Ավելացնել սերուցքը , կրկին եռացնել , անջատել կրակը, թողնել 15 րոպե հանգստանա       

Իտալական հացի կամ սովորական բատոնի  շերտերը տապակել չոր թավայի մեջ այնուհետ ցողել ձիթայուղով       

Ապուրը մատուցելուց առաջ ավելացնել նախապես վերցրած կտրատած սունկը

 Մատուցել տապակած հացի կտորներով

Դիտվել է 36601անգամ
Վերջին լուրեր