02 / Հունիս / 2021 : 18-00

Ադրբեջանը հայտնել է պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած իր զինվորների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2020 թ. Արցախյան վերջին պատերազմում կրած մարդկային կորուստների թիվը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մանրամասնելով, որ զոհված ադրբեջանցի զինծառյողների թիվը հասել է 2900-ի:

Խոսքը մինչ 2021-ի հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվել է նաև 14 անհետ կորածի մասին: Նախարարությունը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:
Դիտվել է 126263անգամ
Վերջին լուրեր