04 / Հունիս / 2021 : 12-57
Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու պատճառով մենք տվել ենք մոտ 2000 նոր զոհ և բազմաթիվ հազարավոր վիրավորներ․ Վահե Հովհաննիսյան
Հոկտեմբերի 19-ի ողբերգությունը
Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջը կարող է դառնալ 2020 թ-ի հոկտեմբերի 19-ը։ Կարևոր մանրամասներ այս պահին հայտնի չեն, դա հետո, բայց առկա փաստերից ելնելով՝ սա հրեշավոր ամսաթիվ էր, որը հարյուրամյակներով փոխեց մեր երկրի պատմությունը և հազարավոր մահերի պատճառ դարձավ։
Առկա փաստերը
Հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի 22-րդ օրը, եղել պատերազմը դադարեցնելու առաջարկ։ Վարչապետ Փաշինյանը մերժել է։ Սա հրապարակայնորեն հաստատել է ՌԴ նախագահը, իսկ երկու օր առաջ այդ մասին ավելի մանրամասն պատմեց այդ օրերի ՀՀ ԱԱԾ պետը, որից այդ շրջանում գաղտնի է պահվել այդ առաջարկը։
Փաշինյանն առաջարկի փաստը թաքուն է պահել պետական ինստիտուտներից՝ ՊՆ, Գլխավոր շտաբ, ԱԱԾ, ԱԽ, նախագահ։ Կայացրել է կա´մ միանձնյա որոշում, կա´մ նման լիազորություններ չունեցող այլ նեղ խմբի հետ համաձայնեցված։ Դա կպարզվի հետո։
Նա ունեցել է ողջ տեղեկատվությունը իրավիճակի մասին, պատերազմի 4-րդ օրվանից նրան զեկուցվել է, որ մենք գնում ենք անխուսափելի պարտության, և չկա որևէ հնարավորություն՝ բեկում մտցնելու. սա հաստատում են ՊՆ, ԳՇ և ԱԱԾ ղեկավարները։
Հոկտեմբերի 19-ի հրադադարի պայմանագրով Հայաստանը և Արցախը գտնվում էին անհամեմատ ավելի լավ պայմաններում, քան՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով։
Հոկտեմբերի 19-ից պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելուց հետո հայկական կողմը տվել է օրական միջինը 100 նոր զոհ։
Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու պատճառով մենք տվել ենք մոտ 2000 նոր զոհ և բազմաթիվ հազարավոր վիրավորներ։
Նիկոլի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման քարոզչահնարքը, թե ինքն այդպիսով հազարավոր կյանքեր է փրկել, կորցնում է իր ողջ թվացյալ տրամաբանությունը։ Մարդը, որը 20 օրում սառնասրտորեն զոհել է հազարավոր իրական կյանքեր, չէր կարող շարժվել նոր զոհերից խուսափելու տրամաբանությամբ։ Զոհերից խուսափել ցանկացող մարդը կօգտագործեր հնարավոր ամեն շանս՝ պատերազմն օր առաջ դադարեցնելու համար։
Խախտել սկզբունքը
Ես առաջարկում եմ բոլոր քարոզիչներին, հանրային դեմքերին՝ մեկ անգամ խախտել՝ նիկոլական զանգվածին չդիմելու սկզբունքը և միայն այս թեմայով ուղիղ հարցնել.
Իմանալով այսքանը, իմանալով, որ բոլորից թաքուն է պահել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը՝ պատերազմի ուղիղ կեսին, միակամ որոշել է՝ շարունակել պատերազմը ու դրանով պատճառ դառնալ 2000 հայ տղաների մահվան, հազարավոր վիրավորների, ինչպե՞ս եք սատարում նրան, ինչպե՞ս կարող եք ձայն տալ նրան։
Այս հարցը ուղիղ պետք տալ ՔՊ ցուցակով նրա հետ ընտրության գնացողներին. սա քաղաքականություն չէ, դուք հասկանու՞մ եք, թե ինչ պատասխանատվություն եք կիսում նրա հետ։ Պատասխանատվություն, որից հնարավոր չի լինելու խուսափել։
Նիկոլի աջակիցների մեջ կան որոշակի թվով ուսուցիչներ։ Ինչպե՞ս եք դուք այս ամենը իմանալով՝ մտնում դասարան։ Ձեր իսկ կողմից մեծ կյանք ճանապարհված երեխեքին հոկտեմբերի 19-ին խելահեղ որոշմամբ ուղարկել են մեռնելու։ Կոչ եմ անում ծնողներին՝ ցույց տալ իրենց վերաբերմունքը։ Հնարավոր չէ սա իմանալ ու հանդուրժել։
Ես կոչ եմ անում բոլոր առողջ քաղաքական ուժերի լիդերներին, քարոզիչներին, ցուցակային դեմքերին՝ վերանայել հիմնական ասելիքը և առավելագույնս կենտրոնանալ այս թեմայի վրա։
Հոկտեմբերի 19-ը մեր պատմության ամենաողբերգական, ամենաարյունալի ու ամենաամոթալի էջն է։ Հոկտեմբերի 19-ին արձանագրվել է, որ մենք պետություն չունենք. պետական կարևորագույն ինստիտուտները չեն գործել, պետության և ժողովրդի ճակատագրի մասին որոշումները կայացրել է մեկ հոգի կամ մի քանի անհայտ պատահական մարդիկ։ Իսկ գուցե այդ «պատահական» մարդիկ ընդհանրապես Երևանո՞ւմ չեն գտնվում։
Ինչպե՞ս եք ընտրելու հարցը նույնիսկ կորցնում է իր արժեքը. հիմա, այսքանը իմանալուց հետո, կա մեկ պարզ հարց. ինչպե՞ս եք քնում, Նիկոլի աջակիցներ, Նիկոլի թիմակիցներ, ցուցակային գործարարներ, ցուցակային մայրեր...
Հոկտեմբերի 19-ին, դրանից առաջ ու հետո ողջ հայ ժողովուրդը գիշեր-ցերեկ ցանցեր էր գործում, վերջին կոպեկը տալիս բանակին, անդադար աղոթում ու մոմ վառում եկեղեցիներում՝ խաղաղության խնդրանքով՝ չիմանալով, որ ՄԵԿ հոգին մերժել է պատերազմը դադարեցնելու առաջարկը ու որոշել է մահվան ուղարկել տղերքին ու կորցնել հայրենիքը։
Հիմա այս շերտի մի զգալի մասն այսպես կոչված չկողմնորոշված ընտրազանգվածն է կամ անտարբեր ընտրողը։ Բայց, իմանալով հոկտեմբերի 19-ի իրողությունը, դրանից հետո չկողմնորոշված կամ անտարբեր մնալը, կներեք, մեղսակցության պես մի բան է։ Ընտրեք՝ ում ուզում եք, բայց օգնեք, որ Հայաստանն ազատվի հետագա աղետներից։
Այլընտրանքային նախագծեր խումբ
Դիտվել է
18480անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
11 / Փետրվար / 2020
Հանրաքվեի հակառակ կողմը
Օրերս ՀՀ իշխանությունը որոշում կայացրեց՝ հանրաքվեի միջոցով իմանալ՝ Սահմանադրական դատարանի ներկա կազմի գործունեությունն օրինակա՞ն է, թե՞ անօրինական: Այսինքն՝ բազմաչարչար ու տխրահռչակ հարևան Պողոսը,...
31 / Մարտ / 2020
Այսօր լույս չի լինելու միայն Երեւանի մեկ շենքում
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...
29 / Մարտ / 2020
Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը
1981թ.ASALA-ի անդամները Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանը հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ...
30 / Մարտ / 2020
Մեկուսացված անձանց կարող են սմարթֆոններ տրամադրել, կամ ոստիկան տեղակայել տան առջև
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է կառավարության հեղինակած՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքներում լրացում կատարելու օրենսդրական...
30 / Մարտ / 2020
Ենթադրենք՝ կա մեկը, ով վաղուց ցանկանում է սպանել որևէ մեկին, մտածում է ձևերի մասին, և ահա իմանում...
Ազգային ժողովը քննարկում է կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքում նրանց չհերձելու հարցը: Կառավարությունն առաջարկում է չհերձել կորոնավիրուսից մահացածներին, քանի դեռ չկան հատուկ դիահերձարաններ:...
30 / Մարտ / 2020
Մարդիկ սովի են մատնվում, վարձով տներից հանում են. տեղորոշելու ժամանակն անցել է (տեսանյութ)
Մարդիկ սովի են մատնվում, վարձով տներից հանում են. տեղորոշելու ժամանակն անցել է Մանրամասները՝ տեսանյութում։
30 / Մարտ / 2020
Սև ժանտախտը տարածվեց չիմացության պատճառով. մարդիկ չգիտեին, որ դիակները պետք է այրել. պատգամավոր...
Սև ժանտախտը տարածվեց չիմացության պատճառով. մարդիկ չգիտեին, որ դիակները պետք է այրել. պատգամավոր
Մանրամասները՝ տեսանյութում։