Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2021 : 15-22

2020թ. դեկտեմբերին Ադրբեջանի ԳՇ հայտարարության մեջ նշվել է 9000-12.000 սպանված ադրբեջանցու տվյալ

Թուրքիան օգնություն է ուղարկել 2020թ. պատերազմում ոչնչացված ադրբեջանցի զինվորների ընտանիքներին։ Այդ մասին մամուլի հաղորդագրության մեջ սպրդել է 6000 սպանվածի թիվը։

Օրերս պաշտոնական Բաքուն հաստատել էր մոտ 3000 սպանվածի տվյալը, ինչը Թուրքիայի տվյալներով կրկնապատկվել է՝ հասնելով 6000-ի։
2021-ի փետրվարին ադրբեջանական սոցիալական որոշ խմբերում խոսում էին 9000-10.000 զոհի մասին, որոնք թաքցվում են ադրբեջանական իշխանության կողմից։

Բոլոր այս թվերը և հրապարակումները համադրելով' կրկին գալիս եմ համոզման, որ 2020թ. դեկտեմբերին Ադրբեջանի ԳՇ հայտարարության մեջ նշված 9000-12.000 սպանված ադրբեջանցու տվյալը ճիշտ էր, թեպետ հրապարակումից ժամեր անց դա ջնջվեց։

Իմ ունեցած հավաստի տեղեկություններով, հայ հերոս զինվորների պայքարի շնորհիվ 44 օրվա ընթացքում առնվազն 11.000 ադրբեջանցի է ոչնչացվել։

Չզարմանաք, եթե թիվը աստիճանաբար աճի, և իրականում Ադրբեջանը ի վերջո այդ թվին հասնի։

Նաիրի Հոխիկյան
Դիտվել է 18646անգամ
Վերջին լուրեր