Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2021 : 19-07

Սյունիքում եւ Գեղարքունիքում իրավիճակը լարվում է. թշնամին ոչ թե նահանջում է, այլ՝ խրամատավորվում

«ՀՀ սահմաններում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու նոր վտանգավոր դրսևորումներ ստանում. Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի տարբեր հատվածներում, գրում է Փասինֆոն։

Հայաստանը իրավիճակի հանգուցալուծաման համար առաջարկում է բանակցային տարբերակը ու մինչև կիրականացնի անհրաժեշտ գործողություններ, ՀՀ տարածքում զոհվեց մեկ զինծառայող, գերեվարվեց վեց պահեստազորային։ Ադրբեջանցիներն էլ ՀՀ տարածքից երեք շաբաթ է՝ ոչ միայն չեն հեռանում, այլև ամրաշինական աշխատանքներ կատարում, խրամատավորվում։

Ադրբեջանցի ԶՈՒ-երի ինժեներական աշխատանքների մասին առաջինը հայտնեց Տեղ համայնքի ղեկավարը՝ մայիսի 24-ին, նշելով, որ թշնամին տեղակայվել է վրաններում, պիկապներով գալիս են իրենց դիրքերի ուղղությամբ, մնում նաև տնակներում, որոշ հատվածներում ցեմենտի շաղախով ինժեներական աշխատանքներ իրականացնում։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել էր՝ գյուղում տղամարդիկ զինված մարտական հերթապահություն են իրականացնում, որոնց պիկապներ են անհրաժեշտ։

Կութ համայնքի ղեկավարը հունիսի 5-ին տեղեկացրեց, որ շարունակում են հեռադիտակով հետևել իրենց սարերում տեղակայված ադրբեջանական կողմի շարժին, որոնք առաջին օրերին գյուղի բարձունքներում էին տեղակայվել, վրաններ դրել, հիմա էլ փորում են հայկական հողերը ու խրամատավորվում։

Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի սարատեղիներին։ Մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ կառուցում։
Ադրբեջանցիները դիրքավորված՝ ամուր հենակետեր են դնում նաև Գեղամասար համայնքում, պաշտպանվելու համար ինժեներական աշխատանքներ անում»,- գրում է լրատվամիջոցը։

Տեսանյութ։
Դիտվել է 37908անգամ
Վերջին լուրեր