07 / Հունիս / 2021 : 09-28

Համար 15 տորթը անուշ արեք․ Արզաքանցյանն ու կինը տորթ են բաժանել երեխաներին

Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանն ու կինը Գավառում տորթ են կտրել, որի վրա նշված է եղել այն համարը, որի ներքո ուժը գնում է ընտրության։

Այն տեղի է ունեցել Գավառ քաղաքում մանկական զվարճանքի և ժամանցի կենտրոնի, խաղահրապարակի բացման ընթացքում։

Արզաքանցյանը երեխաներին հորդորել է գնալ և տնեցիներին ասել՝ քվեարկել հենց այն համարի օգտին, որը նշված է տորթի վրա։

«Երեխեք ջան, հիմա ձեզ համար կտրում ենք համար 15 տորթը։ Ձեր ծնողներն էլ չմոռանան՝ համար 15-ը երջանիկ ապագա պետք է ունենա բոլորիս համար։ Համար 15 տորթը անուշ արեք, լավ ժամանակ եմ մաղթում բոլորիդ»,-նշել է նա։

Տեսանյութը այստեղ
Դիտվել է 25979անգամ
Վերջին լուրեր