Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2021 : 16-24

Բաքվում հայտնել են 14 հայ ռազմագերիների դատավարության օրը

Բաքվում նշանակվել է 14 հայ ռազմագերիների դատավարության օրը։ Այս մասին հայտնումէ sputniknews.az-ը։

Ավագյան Հրաչի Արզումանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի և այլ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աֆղան Գաջիևի վարույթում: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» իրականացնելու համար։

Հայտնի է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործի նախապատրաստական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 10։00-ին։

Դիտվել է 10088անգամ
Վերջին լուրեր