08 / Հունիս / 2021 : 09-43

Ադրբեջանը աստիճանաբար մեծացնում է լարումը տարածաշրջանում

«Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունների թիրախում ավելի հաճախ է սկսում հայտնվել սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը: Նման պահվածքը կարող է խոսել միայն մեկ միտման մասին՝ Բաքուն բոյկոտում է եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Ադրբեջանը աստիճանաբար մեծացնում է լարումը տարածաշրջանում:

Արդյունքում հարցականի տակ է դրվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որին այնքան ձգտում է Բաքուն եւ առաջին հերթին՝ Թուրքիան: Այս համապատկերում հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանի «ավագ եղբայրը» ստիպված լինի հասկացնել վերջինիս, որ այդ գործողությունների տրամաբանությունը վտանգի տակ է դնում Ադրբեջանը Նախիջեւանով Թուրքիային կապող՝ այդքան երազած ճանապարհի վերագործարկումը»:

մանրամասները՝ Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում
Դիտվել է 13780անգամ
Վերջին լուրեր