08 / Հունիս / 2021 : 18-23

Ֆրանսիայում տղամարդը ապտակել է Էմանուել Մակրոնին. (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակել են Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մակրոնը մոտենում մարդկանց, և այդ պահին նրանցից մեկը հարվածում է Ֆրանսիայի նախագահին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիայի նախագահը մոտենում է իրեն սպասող մարդկանց ու ձեռքը մեկնում տղամարդկանցից մեկին։ Վերջինս մի ձեռքով բռնում է Մակրոնի թևը և մյուսով ապտակում նրան։

Անմիջապես միջամտում են թիկնապահները։

Ըստ տեղեկությունների` միջադեպից հետո երկու հոգու բերման են ենթարկել։




Դիտվել է 36384անգամ
Վերջին լուրեր