09 / Հունիս / 2021 : 11-56

ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին օգնության հնարավոր կասեցման հարցը

Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին տարատեսակ օգնություն, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում լարվածության պահպանումը: Այս մասին Սենատում արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ ղեկավարության՝ բացառության կարգով Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում և ռազմական օգնություն տրամադրելու որոշմամբ: Նման որոշման մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին մայիսին:

«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել հարցը: Ես ակտիվորեն աշխատել եմ սրա շուրջ: Հատկապես գերիների վերադարձի, բանակցությունների շուրջ` նպատակ ունենալով կարգավորելու հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:
Դիտվել է 4802անգամ
Վերջին լուրեր