Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2021 : 20-50

Մահացել է«Երեք ընկույզ Մոխրոտիկի համար» ֆիլմի դերասանուհին

Մահացել է «Երեք ընկույզ Մոխրոտիկի համար» ֆիլմի աստղ Լիբուշե Շաֆրանկովան։ Այս մասին հայտնում է CNN Prima News-ը՝ վկայակոչելով նրա որդուն՝ Յոզեֆ Աբրամին։

Նշվում է, որ 2014 թվականից Շաֆրանկովան պայքարել է թոքերի քաղցկեղի դեմ։ Արտիստուհու մահվան ճշգրիտ պատճառը չի բացահայտվում։ Նա կյանքից հեռացել է 68 տարեկանում։



Դերասանուհին ծնվել է 1953 թվականի հունիսի 7-ին Չեխիայի Բռնո քաղաքում։ Ավարտել է տեղի թատերական ուսումնարանը։ Առաջին անգամ նա կինոյում է հայտնվել տասնյոթ տարեկանում։ Մեծ ճանաչում է բերել 1973 թվականին նկարահանված «Երեք ընկույզ Մոխրոտիկի համար» ֆիլմը։

Դիտվել է 41699անգամ
Վերջին լուրեր