Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2021 : 11-40

Բաքվում հրապարակել են 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում են որպես «դիվերսանտներ»

Բաքվում հրապարակել են 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում են որպես «դիվերսանտներ»:

Ըստ Sputnik Ադրբեջանի՝ նրանց գործերը նախօրեին ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Այսպիսով, «քրեական գործեր» են հարուցվել Եղիշ Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Հովսեփ Գեւորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գեւորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գեւորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի , Գրիգոր Սաղաթերյանի, Էդուարդ Գիրագուսյանի, Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Ղոլյանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագն Բեհրեկյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արման Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Վելս Անբարդանյանի, Անդրանիկ Միքայելյանի և Ֆելիքս Գրիգորյանի նկատմամբ:

Դիտվել է 55674անգամ
Վերջին լուրեր