Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2021 : 10-14

Լուսանկար. Սյունիքի տարածք են մտել Թուրքիայի հատուկջոկատայիններ

Քաղաքական ուժերն այս ընթացքում զբաղված են քարոզարշավով և քննարկումների օրակարգից դուրս է եկել Հայաստանի անվտանգությունը, բայց այս օրերին կարևոր իրադարձություններ են տեղի ունենում: Այս մասին գրում է politik.am-ը։

Ազատամարտիկ Արթուր Այվազյանը երեկ մեզ է փոխանցել մի լուսանկար, որն ապացուցում է, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում այս պահին կան ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության զինվորականներ, այլև Թուրքիայի Հանրապետության հատուկ ջոկատայիններ: Ըստ Այվազյանի նրանք Սև լճի տարածք են տեղափոխվել մի երեք օր առաջ:

Հետաքրքիր է, որ այս փաստի առթիվ որևէ մեկնաբանություն չի արել Պաշտպանության նախարարությունը: Ստացվում է, որ մեր սահմաններին վտանգավոր կուտակումներ են տեղի ունենում, իսկ Հայասատնի ՊՆ-ն թաքցնում է տեղի ունեցող գործընթացները:
Դիտվել է 81208անգամ
Վերջին լուրեր