Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2021 : 19-48

Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

Բաքվի հայտնած տեղեկատվության համաձայն` այս անգամ հայ գերիներին փոխանցում են ադրբեջանա–վրացական սահմանով։ Գրում է armeniasputnik.am-ը։

Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։

Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:

«Պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի քարտեզ տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր հանձնվել են Հայաստանին՝ Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Դիտվել է 15690անգամ
Վերջին լուրեր