13 / Հունիս / 2021 : 13-24
Գյուղերում և փոքր համայնքներում պետք է ունենանք ընտանեկան բժշկի գրասենյակներ, իսկ Երևանում և խոշոր քաղաքներում պետք է պահպանենք և զարգացնենք պոլիկլինիկաները. մասնագետներ
Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջության առաջնային պահպանմանը.Առողջապահությունը սկսվում է արտահիվանդանոցային պայմաններում բուժօգնության կազմակերպումից, ներկա տերմինաբանությամբ՝ առողջության առաջնային պահպանման օղակից: Ուզում ես ունենալ առողջ ժողովուրդ, պետք է ունենաս զարգացած, զինված, կանոնակարգված ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգ: Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանը, առաջնային օղակի հիմքում տեսնում են ընտանեկան բժշկին: Ավելի ճիշտ, աշխարհի շատ երկրներ տեսան, մենք այդպես էլ` ո’չ:Սկզբում ընտանեկան բժիշկները գիտեին ամեն ինչից քիչ-քիչ, բայց այնքան, որ բավարար էր իրենց վստահած մարդկանց առօրյա առողջական խնդիրները լուծելու համար: Անցան տարիներ, և զարգացած Արևմուտքի շատ երկրներում ընտանեկան բժիշկը հասկացավ , որ մենակ դժվար է: Սկսեցին միավորվել մի քանի բժիշկներով և ստեղծեցին գրասենյակներ, որտեղ միասին աշխատում էին, օգնում իրար, կարիքի դեպքում` փոխարինում միմյանց: Բուժում էին այն ծավալով, որին տիրապետում էին, իսկ բարդ դեպքերի և նեղ մասնագիտական կոնսուլտացիաների համար ուղեգրում էին ավելի բարձր որակավորում ունեցող նեղ մասնագետի մոտ: Հետո մի քիչ էլ անցավ, ու ընտանեկան բժիշկները հասկացան, որ նեղ մասնագետների մոտ հերթեր են, պացիենտը երբեմն երկար ճանապարհ է անցնում մինչև մասնագետին հասնելը, ժամանակ է կորցնում, շատերը դժգոհում են, և որոշեցին այդ նեղ մասնագետներից ամենապահանջվածներին աշխատանք առաջարկել հենց իրենց գրասենյակներում, որ պացիենտը էլ այսկողմ-այնկողմ չգնա: Այդպես ընտանեկան բժիշկների կողքին հայտնվեցին նեղ մասնագետներ: Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Եթե ոչ, շարունակեմ մի փոքր պատմական ակնարկով.ԱԱՊ բժիշկը պետք է ստանձնի քաղաքացու, ընտանիքի «առողջության պաշտպանի» ֆունկցիան: Նրա պրիզմայով պետք է անցնեն քաղաքացու առողջությանն ուղղված բոլոր գործողությունները՝ հետազոտության գնալը, նեղ մասնագետի խորհրդատվությունը, վիրահատությունը, ծննդաբերությունը և այլն:
Ամբուլատոր քարտը անհրաժեշտ է վերափոխել «Առողջության
պատմության»՝ բնականաբար էլեկտրոնային տարբերակով:Փոխարենը այսօր պոլիկլինիկայի բժիշկը անվերջ գրագրություն
է անում, եթե նախկինում միայն թղթային ձևաչափերն էին, ապա այժմ և՛ թղթային, և՛
էլեկտրոնային են, և բժշկին ժամանակ չի մնում հիվանդին զննելու և բուժական այլ
գործողություններ անելու, իսկ որակի մասին էլ չխոսեմ: Հայտարարում են, որ
օրինակ շուրջ 25%-ով նրանց աշխատավարձն ավելացել է. գուցե, բայց
արդյո՞ք այդ քայլը բերել է բուժօգնության որակի, քաղաքացիների վստահության
կամ այլ ցուցանիշների բարելավման. ո՛չ, ընդամենը փոքրիկ ամոքիչ ծրագիր, որը չի կարող
որևէ էական ազդեցություն ունենալ: Կարծում եմ` գյուղերում և մարզային փոքր համայնքներում մենք
պետք է ունենանք ընտանեկան բժշկի գրասենյակներ, որոնք կառավարվեն խոշոր մարզային հիվանդանոցների
կողմից, որոնք կապահովեն նաև նեղ մասնագետների պարբերական այցեր, լաբորատոր հնարավորություններ,
իսկ Երևանում և խոշոր քաղաքներում պետք է պահպանենք և զարգացնենք պոլիկլինիկաները:
Առողջապահության համակարգի ֆինանսավորման մեծամասնությունը պետք է ուղղել առաջնային
օղակ, բարձրացնել բժիշկների մոտիվացիան, ստեղծել աշխատանքի լավ պայմաններ: Ինչքան շատ
ծախսենք կանխարգելման վրա այստեղ, այնքան կթեթևանա երկրի ընդհանուր առողջապահական բեռը,
և վերջնական արդյունքում մարդիկ ավելի առողջ կլինեն և ավելի երկար կապրեն:
Պոլիկլինիկաների
նեղ մասնագետները պետք է լինեն հիվանդանոցների պրակտիկ աշխատող բժիշկներ, որոնք շաբաթվա
մեջ կունենան ամբուլատոր ընդունելության օրեր: Այս մոդելը իդեալական աշխատում է, եթե
պոլիկլինիկան գործում է խոշոր բժշկական կենտրոնի կազմում:Եթե շատ փող չդնենք առաջնային օղակի վրա, չենք հաջողի: 2019 թվականին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ տվեց երկրներին ԱԱՊ վրա
այդ պահին ծախսվող գումարները ավելացնել ՀՆԱ-ի առնվազն 1%-ի չափով:
Նույն ԱՀԿ-ն խորհուրդ
է տալիս միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին ընդհանուր առողջապահական ծախսերից
ԱԱՊ օղակին հատկացնել մոտ 65 %: Հայաստանում այդ թիվը չի գերազանցում 30%-ը: Ինչքան
շատ ծախսենք առաջնային օղակի վրա, այնքան ավելի առողջ հասարակություն կունենանք: Եթե
անգամ տասնապատկեք հիվանդանոցների պոտենցիալը, համալրեք նորագույն մեթոդներ կիրառվող
բժշկական ծառայություններով, միևնույն է, չենք ունենա մեր ցանկալի առողջ հասարակությունը,
չենք արձանագրի առողջապահական ցուցանիշների համընդհանուր բարելավում: Պետք է
անցում կատարենք հիվանդ մարդուն բուժելու փիլիսոփայությունից դեպի առողջ մարդու առողջությունը
պահպանելու փիլիսոփայության: Ե՛վ ավելի մատչելի կլինի, և՛ ավելի արդյունավետ:Առողջ հասարկություն ունենալու բանալին ԱԱՊ բժշկի ձեռքում է»:
Հարգանքով՝
Արմեն Չարչյան
Սամվել Սողոմոնյան
Դիտվել է
10097անգամ
Դիտեք նաև
07 / Մայիս / 2021
Մեր առողջ ու համարձակ թիմը ունի ևս մեկ ձեռքբերում, այն մենք վերնագրել ենք «MEDIFIELD»
Մեր առողջ ու համարձակ թիմը ունի ևս մեկ ձեռքբերում, այն մենք վերնագրել ենք «MEDIFIELD» . Հայկ ՄարկոսյանՄանրամասն՝ տեսանյութում
11 / Հունիս / 2021
Անհրաժեշտ է ներդնել ՀՀ բնակչության համատարած դիսպանսերիզացիա․ մենք, ծնվելու օրվանից մինչ մահ,...
Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են հանրային...
10 / Հունիս / 2021
Ունա՞կ է արդյոք առողջապահությունը բավարարել քաղաքացիների ամենօրյա պահանջմունքները և դիմակայել...
Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել՝ «Հայաստանի առողջապահությունը․ ինչ...
12 / Հունիս / 2021
Պետությունը մի օր կհասկանա, որ չինովնիկը, անգամ առողջապահության նախարարը, մասնագիտական...
Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են բժշկական...
13 / Հունիս / 2021
Գյուղերում և փոքր համայնքներում պետք է ունենանք ընտանեկան բժշկի գրասենյակներ, իսկ Երևանում և...
Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջության...
14 / Հունիս / 2021
Անհրաժեշտ է հիվանդանոցները խոշորացնել․ ստեղծել սկրինինգային կենտրոններ, դիաբետի և այլ...
Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ,
«Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված
են հրապարակել, որում անդրադարձել են ստացիոնար...
15 / Հունիս / 2021
Մեր բոլոր հիվանդանոցները պետք է ունենան անհետաձգելի բուժօգնության ծառայություններ, որոնք...
Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ,
«Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված
են հրապարակել, որում անդրադարձել են աղետների...
16 / Հունիս / 2021
Պետք է վերջապես ունենանք Առողջապահության մասին օրենք, սանիտարական և հակահամաճարակային ոլորտը...
Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջապահական...