Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2021 : 16-55

Ադրբեջանական ջոկատայինները գնդակահարել են 300 վարձկանների՝ Ֆիզուլիի մոտ. «Wargonzo»

Ադրբեջանական ջոկատայինները գնդակահարել են 300 վարձկանների։ Այս մասին հայտնում է «Wargonzo»-ն, գրում է Փաստինֆոն։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ֆուզուլիի մոտակայքում, 2020 թվականի հոկտեմբերի 4-5-ին:
Նախագծի՝ ստամբուլյան աղբյուրները հայտնել են, որ սիրիական մի շարք զինված խմբավորումներ թուրքական կուրատորներից պահանջներ են ներկայացրել՝ մեծ թվով անհայտ կորած զինյալների վերաբերյալ, որոնց վարձատրությունը դեռևս չի վճարվել։

Ֆիզուլիի ուղղությամբ մարտական գործողություններին մասնակիցներից նախագիծը տեղեկացվել է, որ հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում Ֆիզուլիի վրա անհաջող հարձակման արդյունքում նահանջելիս Ադրբեջանի զինված ուժերը գնդակահարել են մոտ 300 արաբախոս վարձկանների:

«Փաստացի սա հաստատում է այն, որ Բաքուն նախորդ տարվա պատերազմի ընթացքում օգտագործել է Սիրիայից և Պակիստանից Ադրբեջան ժամանած վարձկանների ջոկատներ»,- հայտնում է նախագիծը։
Դիտվել է 111008անգամ
Վերջին լուրեր