Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2021 : 19-20

Աշխատանքային պրակտիկայում շատ բան եմ իրենից սովորել, շատ հմուտ և փորձառու աշխատող է․ Դավիթ Գրիգորյանի գործընկեր


Yelaket.am-ը զրուցել է Միքայել Ախշարումովի հետ, ով նախկինում աշխատել է Դավիթ Գրիգորյանի հետ։ Ներկայացնում ենք վերջինիս կարծիքը Գրիգորյանի մասին։

«Ես Դավիթ Գրիգորյանի հետ աշխատել եմ հարկային եկամուտների կոմիտեում (հարկային ծառայություն՝ այն ժամանակ, անմիջական իմ ղեկավարն է եղել, Գրիգորյանը տեսչության պետ էր, ես բաժնի պետ Շենգավիթի հարկային տեսչությունում, մոտ երեք տարի աշխատել ենք միասին, այդտեղ ենք ծանոթացել։ Մինչ օրս մենք ընտանիքներով բարեկամություն ենք անում, և հուսով եմ, որ մեր ընկերությունը հավեժ կլինի։ Նա իր ընտանիքը, իր երեխաներին շատ է սիրում»,- նշեց Ախշարումովը։

Մեր զրուցակից նշեց, որ համատեղ աշխատանքի ընթացքում շատ բան է սովորել Դավիթ Գրիգորյանից«Աշխատանքային պրակտիկայում շատ բան եմ իրենից սովորել, որովհետև ինքը շատ հմուտ աշխատող է, ամեն ինչը շատ լավ կարողանում էր կազմակերպել, ես որպես տեսուչ էի աշխատել մոտ մեկ տարի, փորձս քիչ էր, հետո երբ արդեն ղեկավար պաշտոնի նշանակվեցի որպես բաժնի պետ, Դավիթը շատ փորձառու էր, շատ բան սովորեցի Գրիգորյանից և մենք միշտ առաջատար դիրքերում ինք, իր հմտությունների շնորհիվ։ Շատ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերում իր աշխատանքին և նույնը պահանջում էր բոլորիցս»։

Միքայելի իր խոսքում նշեց․ «Նախ առաջինը նշում էր, որ հարկ վճարողը մեր համար շատ կարևոր սուբյեկտ է, որին պետք է վերաբերվենք շատ հարգանքով, և միշտ պետ է հանդես գալ որպես պետական մարմին, որպես պետություն և հարկ վճարողները պետք է դա հասկանան։ Նպատակը չպետք է լինի իրենց տուգանելը, կամ ստուգումներ անցկացնելը։ Դավիթի ուղղորդմամբ մենք կոսուլտացիաներ ենք արել հարկ վճարողների հետ․ թե ինչպես հարկերը ճիշտ վճարվի, թե ինչպես հանկարծ առանց իմացության չխուսափեն հարկերից, ուղղորդել ենք նաև, թե ոնց ճիշտ հաշվետվությունները ներկայացնեն»։





Իսկ ինչ վերաբերում է ընկերությանը Դավիթ Գրիգորյանը գործը, աշխատանքը չէր խառնում ընկերության հետ և որպես ղեկավար իրեն ասել է․ «Այս շենքից դուրս մենք ընկերություն ենք անելու, իսկ շենքի ներսում դու աշխատող ես ևպատասխանատու աշխատանք ես իրականացնում, և ես քեզանից պահանջելու եմ, որպես բաժնի ղեկավար և քո բոլեր բաժնի աշխատակիցները պետք է իմանան, որ անկախ նրանից որ մենք ընկերություն ենք անում, բարձ պատասխանատվությամբ պետք կատարեք ձեր աշխատանքը։ Մեր ընկերությունը չի առնչվելու աշխատանքի հետ»։

Երբ Դավիթ Գրիգորյանը տեղափոխվում էր մեկ ուրիշ տեսչություն ես ցանկություն ունեի իր հետ տեղափոխվեի, որովհետև մենք թիմ ենք եղել և իր համար թիմ հասկացողությունը կարևոր է եղել, որպես ընկեր, որպես աշխատող, և իհարկե վստհահությունը, պատասխանատվության զգացումը, և դա արդեն բնորոշում է մարդուն։

«Երբ որ մարդուն սիրում ես, երբ որ մարդուն լավ բան ես անում, դու դրանից հաճույք ես ստանում, ես այպես եմ պատկերացնու սեր՝ զգացմունքը, դա կլինի քո ծնողը, դա կլինի քո երեխան, ինքը իր ազգի իր ժողովրդի, հայրենիքը էնքան է սիրում որ անընդհատ ուզում է, մի բան անի, որ ինքը դրանից հաճույք ստանա, դա կլինի թաղապետ եղած ժամանակ, թե հարկային տեսչության ժամանակ, և որ ինքը պետական բյուջեի հետ համալրման պլանները լավ էր իրականացվում, ինքը նույնիսկ հաճույք էր ստանում, ինքը գիտեր, որ պետական բյուջեն համալրվեց գումարներով, ինքը գիտեր որ քդ գումարները օգտագործվելու է հայրենիքի համար, հայրենիքում ինչ որ մի բան արվելու է, ինչ-որ մի տեղ ասֆալտապում, կամ մանկապարտեզ է կառուցվելու և այլն»,- իր մեկնաբանությունում նշեց Միքայելը։
Դիտվել է 11286անգամ
Վերջին լուրեր