15 / Հունիս / 2021 : 16-41
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ այնուհետև երիտթուրք գործիչները ձգտում էին նվաճել Արցախի լեռնային հատվածի սիրտ Շուշի բերդաքաղաքը, որպեսզի վերահսկեին ողջ տարածաշրջանը։ Նույնիսկ պետության բացակայության պայմաններում Արցախի հայկական ուժերը կարողացել են դիմադրել թուրքական բանակների այդ փորձերին։
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում և այսօրվանից իրենց նվաճողական հայացքը ուղղում են Արցախի մնացյալ 25%-ին և Սյունիքին։ Դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ 2020թ. Հայաստանում իշխանության եկան անհայրենիքները, որոնց համար Հայաստանն ու հայկական աշխարհը որևէ արժեք չունի և որոնք պատրաստ են զիջել մեր բոլոր արժեքները թուրք-ադրբեջանցիներին։
Նկարներից վերևում դուք տեսնում եք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին՝ Շուշիի քաղաքապետարանի շենքի առջև ռազմական շքերթ դիտելուց։ Իսկ ներքևում նույն շենքն է, որը հսկում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը մինչև 2020թ. նոյեմբեր։
Այսօր, Հայաստանի դրոշի օրը, Հայկական պետության դե ֆակտո ղեկավարը այսօր Թուրքիային և Ադրբեջանին դատապարտող, քննադատող ոչ մի խոսք չի ասել այս առիթով, հայկական ոչ մի պաշտոնյա չանդրադարձավ այս թեմային։ Ո՛չ մեկ՝ ԱԳՆ-ից մինչև Անվտանգության խորհուրդ։ Ավելին, նույն ժամերին կապիտուլիանտն ու իր թիմը փորձում են իրենց ենթարկեցնել ընդդիմադիր Սյունիքը, որը թուրքերի հաջորդ երազանքն է։
Այ հենց այս պատճառով ենք պնդում, որ Ն. Փաշինյանը թուրքամետ կապիտուլիանտ է։ Ուստի հունիսի 20-ին պետք է հեռացնել թուրքահպատակ իշխանություններին, որպեսզի թուրքերի հաջորդ երազանքը չկատարվի»:
Դիտվել է
20633անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...