Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2021 : 16-14

Բաքվում այսօր կսկսվի հայ գերիներից 14-ի դեմ քրեական գործով դատավարությունը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր սկսվում է այնտեղ պահվող հայ գերիներից 14-ի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը` նշելով, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է «դիվերսիայի» և «ահաբեկչության» համար:

Դատարանի առաջ են կանգնելու Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենոքյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը:

Գործը կքննվի դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ: Այսօրվա նիստում կճշտվեն ամբաստանյալների անձնական տվյալները:

Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ հայ գերիների նկատմամբ Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ իբր «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա»:

Շինծու քրեական գործը հարուցվել է երկրի Քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3, 228.3, 279.2, 318.2 հոդվածներով:
Դիտվել է 22941անգամ
Վերջին լուրեր