17 / Հունիս / 2021 : 14-50
Թուրք մարզիկը պատմել է, թե ինչպես է Անկարան արտերկրում թիրախավորում Թուրքիայից հեռացած այլախոհներին
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք Էնես Քանթերը «Վաշինգտոն փոստ»-ում գրած հոդվածում անդրադարձել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներ մեկնած թուրք այլախոհների թիրախավորմանը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Քանթերը, որին թուրքական իշխանությունները համարում են Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմներից մեկը, գրում է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MİT) արտասահմանում իրականացրած հատուկ օպերացիաների ընթացքում ձերբակալել ու Թուրքիա է տեղափոխել բազմաթիվ թուրք այլախոհների ու ընդդիմադիրների: Վերջին դեպքը տեղի է ունեցել Ղազախստանում, որտեղ ըստ պնդումների, MİT-ի աշխատակիցները առևանգել (ձերբակալել) են Գյուլենի գաղափարակից Օրհան Ինանդըին, ով տարիներ առաջ հաստատվել էր այդ երկրում ու կրթական գործունեություն էր իրականացնում (Տեղեկություններ կան, որ Ինանդըն պահվում է Ղազախստանում Թուրքիայի դեսպանատանը): Այս դեպքն էլ Քանթերի համար առիթ է դարձել բարձրաձայնելու թեմայի մասին:
Թուրք մարզիկը պատմել է, որ ավելի վաղ ինքը ևս թիրախավորվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից, սակայն վերջին պահին կարողացել է խուսափել առևանգումից: Ըստ Քանթերի՝ դա տեղի է ունեցել 2017-ին, երբ ինքը մի քանի օրով գտնվում էր Ինդոնեզիայում: Լուր ստանալով, որ MİT-ի աշխատակիցները ցանկանում են առևանգել իրեն՝ հասցրել հապճեպ հեռանալ այդ երկրից ու ինքնաթիռով մեկնել Սինգապուր, ապա՝ Ռումինիա: Նրա խոսքով, երբ Թուրքիայում հասկացել են, որ չի ստացվել իրեն «փախցնելու» պլանը, չեղարկել են իր անձնագիրը, ինչի հետևանքով որոշ ժամանակ չի կարողացել մեկնել Ռումինիայից:
Քանթերը հոդվածում տեղեկացրել է, որ վերջին 5 տարում հազարավոր թուրք ընդդիմադիրներ փախել են Էրդողանի բռնապետական ռեժիմից ու ապաստանել այլերկրներում, սակայն այստեղ էլ ապրում են առևանգվելու վախով:
«Այս գործողությունները ոչ միայն վախի մթնոլորտ է ստեղծում այլ երկրներում ապաստանած թուրքերի շրջանում, այլ նաև խախտում է այդ երկրների ինքնիշխանությունը: Ով էլ լինի անողը, արդեն ժամանակն է, որ բոլորը ԱՄՆ-ը գլխավորությամբ դեմ դուրս գան նման առևանգումներին: Այլ երկրներում Թուրքիայի ապօրինի գործողություններն անտեսելը ավելի է խրախուսում նոր գործողություններ իրականացնելուն»,- գրել է ամերիկաբնակ թուրք մարզիկը, որի նկատմամբ Թուրքիան հայտարարվել է միջազգային հետախուզում։ Քանթերին մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հռչակված «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։
Դիտվել է
6626անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
31 / Հունվար / 2020
Ամեն ինչ լավ է . Թրամփ
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների...
31 / Հունվար / 2020
Լոս Անջելեսում ProjectOne բենդը դարձել է ամենապահանջվածն ու ռեյթինգայինը տեղի ողջ շոուբիզնեսում
Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել...
01 / Փետրվար / 2020
Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված...
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. ...
27 / Մարտ / 2020
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր...
01 / Սեպտեմբեր / 2021
Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Աֆղանստանի...
02 / Ապրիլ / 2020
ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ...
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների...
05 / Ապրիլ / 2020
Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն...