17 / Հունիս / 2021 : 16-35

Բայդենը Ժնևում Պուտինին արևային ակնոց է նվիրել (լուսանկարներ)

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վերջինիս արևային ակնոց է նվիրել, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին հղումով գրում է New York Post-ը։

Ըստ հաղորդման՝ արևային ակնոցների սիրահար Բայդենը Պուտինին է նվիրել Randolph USA Aviators-ի արևապաշտպան ակնոց։ Նշենք, որ 1978 թվականին Randolph ընկերությունն ամերիկացի զինծառայողների հետ համատեղ սկսել է HGU-4/P Aviator ակնոցների արտադրություն․ այդ ժամանակից ի վեր ակնոցները տրամադրվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինվորականներին։


Հայտնի է, որ Բայդենը Պուտինին նվիրել է նաև Steuben Glass ապակիներ արտադրող ընկերության պատրաստած ամերիկյան բիզոնի բյուրեղապակյա քանդակ։

Նշենք, որ 2016 թվականին նախկին նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր օրինագիծ, որի համաձայն՝ հյուսիսամերիկյան բիզոնը ճանաչվել էր Միացյալ Նահանգների ազգային կաթնասուն։

Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, Կրեմլը դեռևս «չի հայտնել՝ արդյոք Պուտինը Բայդենին նվեր փոխանցել է, թե ոչ»։
Դիտվել է 13820անգամ
Վերջին լուրեր